Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր Հայաստան» ծրագրով անձամբ զբաղվում է երկրի վարչապետը, լսած կա՞ք այդպիսի բան. «Ազգ»

Մայիս 13,2017 11:28
intrig

Մեր երկրում, բացի նշանակումներից, դրան համարժեք մի քանի այլ զարմանալի ինտրիգային բաներ էլ են կատարվում:

Ասենք` «Մաքուր Հայաստան» ծրագրով անձամբ զբաղվում է երկրի վարչապետը, նրա հանձնարարականով էլ` ոստիկանությունը, լսած կա՞ք այդպիսի բան:

Իսկ թե ինչու իրենց բուն գործով հենց համապատասխան ստորաբաժանումները չեն զբաղվում, սա էլ երեւի միայն սատանան կիմանա: Թե ինչու պիտի իր բան ու գործը թողած` ոստիկանությունը աղբ թափողի ինքնությունը պարզի` անհասկանալի է, բա տեղական մարմիններն ինչո՞վ են զբաղված, չես հասկանում: Դե, մասամբ հասկանալի է` կառավարությունն ուզում է տուրիզմը խթանել, ներդրում ներգրավել, բայց դա հո չի՞ նշանակում, որ զանազան անգործունակ կառույցների չարածով անձամբ վարչապետը պիտի զբաղվի:

Դե, եթե միայն սա է Հայաստանում գործուն մեխանիզմը մի բան շարժելու` անձամբ վարչապետի միջամտությունը, ուրեմն հանգիստ կարելի է առաջարկել, որ նա անձա՛մբ առաջադրի ու հանձնարարի այս ու այն կառույցին կատարել, ու միգուցե հենց ոստիկանությանն էլ հետեւել դրանց կատարմանը բնակչության համար ավելի օգտակար ծրագրեր` ասենք «Առողջ Հայաստան», «Կուշտ Հայաստան», «Հագնված Հայաստան»: «Առողջ Հայաստանի» դեպքում հանձնարարի հիվանդանոցներում բարեւագինը 10 հազար դրամ չսահմանել, իսկ ոստիկանությանը հանձնարարի հետեւել ու տուգանել հիվանդանոց մուտք գործած այցելուի` «Բարեւ ձեզին» հետեւած 10 հազար դրամ խորհրդավճար անվանվածը գանձողներին, քանի որ դա չմատուցված ծառայության համար հափշտակություն է: Էլի շատ գործ կլինի այս ոլորտում, պետք լինի` կթվենք:

Կամ` «Կուշտ Հայաստանի» դեպքում հանձնարարվի ոստիկանությանը գտնել այն թոշակառուներին, որոնց թոշակը չի հերիքում օրվա սննդին, ապա եւ տուգանքի ենթարկել կենսաթոշակային ծառայության այն պաշտոնյային, ով այդպիսի հակազգային թոշակ է նշանակել:

Ամեն դեպքում աղբի կուտակումները վերացնելը շատ լուրջ, շատ ներդրումահեն գործ է, որ ձեռնարկել է մեր կառավարությունը, իսկ տեղական ու կենտրոնացված կարգով այդ գործով զբաղվող կառույցների աշխատակիցներին պետք է օպտիմալացնել, ահագին խնայողություն կլինի:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031