Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ` «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով. տեսուչը ձերբակալվել է

Մայիս 13,2017 14:14

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից փայտանյութ ապօրինի դուրս բերելու դեպքի առթիվ:

2017 թվականի մայիսի 3-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս. Թ-ն ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ 2017 թվականի մարտ ամսին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ս.-ն առաջարկել է համապատասխան գումարի դիմաց թույլատրել նույն կազմակերպության «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից փայտանյութ ապօրինի դուրս բերել:

Համաձայնելով առաջարկին՝ նույն ամսվա ընթացքում վերջինիս վճարել է 140.000 ՀՀ դրամ գումար և թիվ 6 պահաբաժնում հատված ծառերի փայտանյութը ապօրինի դուրս է բերել անտառից և պահեստավորել Թ.Թ-ի բակում:

Իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ «Հաղարծին» տեղամասի ղեկավարի օգնական Կ.Պ-ն և թիվ 6-րդ պահաբաժնի անտառապահ Ս.Բ-ն, տեղեկացված լինելով Ս.Թ-ի կողմից փայտի ապօրինի մթերման մասին, չեն խոչընդոտել իր կողմից 8.64մ³ փայտանյութի ապօրինի մթերմանը:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր, Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ, տեսուչը ձերբակալվել է:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031