Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ սխալները չեմ ուզում կրկնել». «Ելքը» չի պատրաստվում հետընտրական գործընթացի

Մայիս 15,2017 14:59

«Ելքը» չնայած հայտարարում է, որ ընտրակաշառքի բաժանման փաստեր ունեն, դատախազություն են դիմելու, վերահաշվարկ են իրականացնելու որոշ տեղամասերում, բայց հետընտրական գործընթացի չեն դիմելու:

Այսօր հրավիրած ասուլիսում դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա, ասենք, հետընտրական պրոցես սկսենք, այդ ընտրակաշառք վերցրած քաղաքացին գնալու է Ազատության հրապարա՞կ: Եթե իրեն 10 հազար դրամով տարել են ընտրատեղամաս, 10 հազար դրամով էլ հետ կտանեն իրենց տուն»:

Էդմոն Մարուքյանն էլ հավելեց. «Այն քաղաքացին, որը չի գնացել ընտրության, գալու է հրապարա՞կ»:

Փաշինյանի խոսքերով՝ «Հետընտրական պրոցեսի գնանք, որ ի՞նչ, որ էլի այդ ընտրակաշառք վերցնողներին եւս 10 հազար դրամ աշխատելու առի՞թ տանք: Մենք ավելի շատ մտածում ենք 70 հազար Երեւանում եւ 120 հազար ՀՀ-ում մեր ընտրողների համար: Մենք փուստ կրակելու իրավունք քաղաքական պրոցեսում չունենք: Ես ինքս չեմ պատրաստվում քաղաքացիներին հանել էքսկուրսիայի՝ փոքր կենտրոնով: Եթե մենք կտեսնենք, որ դրա համար կան իրողություններ…Այն քաղաքական ուժը, որ կարող է հետընտրական պրոցեսով իշխանափոխություն անել, ուրեմն նա ի վիճակի է նաեւ հաղթել ընտրություններում: Եթե քաղաքացին չի եկել ընտրական պրոցեսին, նշանակում է՝ քաղաքացին չի գալու նաեւ հետընտրական պրոցեսին»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ ՀԱԿ-ի սխալները չե՞ք ուզում կրկնել՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես ի՛մ սխալները չեմ ուզում կրկնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031