Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը նշանակվեցին պաշտպանության փոխնախարարներ

Մայիս 18,2017 12:40

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել պաշտպանության փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ:

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031