Լրահոս
Օրվա լրահոսը

«Շան տղի Նիկոլն ընենց խոսաց՝ քիչ էր մնում համոզեր». Սեյրան Սարոյան (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 18,2017 16:27

Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորներն ընտրում են, թե ով պետք է լինի ԱԺ նախագահը՝ Արա Բաբլոյա՞նը, թե՞ Էդմոն Մարուքյանը:

Առաջին քվեարկողներից էին ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը եւ գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը:

Սեյրան Սարոյանին հարցրեցինք՝ ճի՞շտ եք «պտիչկան» դրել, որովհետեւ 5-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորներից շատերը այդպես էլ չիմացան, թե ոնց պետք է քվեարկել՝ դնում էին Օ, գծիկ եւ այլն ու անվավեր էր լինում:

Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Առ նայի»: Երբ ասացինք, որ բաց քվեարկությունն արգելվում է՝ նա կատակեց. «Էտի մենակ քեզ ա ցույց կիտամ, ախչի: Նկարի՞ր գոնե, որ իմանան՝ ես ճիշտ մարդ եմ, էլի: Շան տղի Նիկոլն ընենց խոսաց՝ քիչ էր մնում համոզեր»:

Մենք ճշտեցինք՝ բայց չհամոզվեցի՞ք՝ նա վստահեցրեց, որ չէ, Արա Բաբլոյանը լավ մարդ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031