Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանն է որոշում. նրա կողքից ոչ մի քայլ հեռու չեմ գնացել». Վահան Կարապետյան (Տեսանյութ)

Մայիս 20,2017 12:33

«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վահան Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էր ընտրություններից հետո հրաժարվել պատգամավորական մանդատից: «Ես ինքս էի հրաժարվել: Ընտրությունների հաջորդ օրը հիասթափված ամեն ինչից՝ գնացի պարոն Ծառուկյանի մոտ ու ասացի, որ չեմ ուզում պատգամավոր լինել»,-ասաց նա: Նշեց, որ հիասթափվել էր իր թիմի աշխատանքից, ընտրողների տված քվեների ձայնից. «Ավելին էի ակնկալում՝ 15 000 ձայն»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ օրեր անց ինքնաբացարկի դիմումը հետ վերցրեց, Վահան Կարապետյանը պատասխանեց, որ դա քաղաքական որոշում է՝ Գագիկ Ծառուկյանն է որոշում: «Ծառուկյանի եւ կուսակցության կողքից ոչ մի քայլ հեռու չեմ գնացել»,-ասաց նա:

«Այսինքն, եթե Ծառուկյանը որոշի, որ դուք թոշակի եք գնալու, կգնա՞ք» հարցին էլ Կարապետյանն այսպես արձագանքեց. «Կգնամ թոշակի, բայց կմնամ կուսակցությունում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031