Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնից-տեղից կտրվեն, մյուս գյուղում տուն առնեն, իսկ իրենց տունն ո՞վ կգնի». Վիլեն Խաչատրյանը՝ դպրոցների օպտիմալացման մասին (Տեսանյութ)

Մայիս 24,2017 14:35

«Բնակիչը մտածելու է՝ երեխային տանել կողքի դպրո՞ց, թե այդքան ժամանակ կտրի եւ հասնել, թե տեղափոխվել կողքի գյուղ: Այսինքն, տնից-տեղից կտվի, մյուս գյուղում տուն առնի, իսկ իր տունն ո՞վ կգնի»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր դպրոցների  օպտիմալացման շուրջ այսպիսի խնդիրների մասին բարձրաձայնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա բնորոշմամբ՝ բնակիչները կնախընտրեն տեղափոխվել այն գյուղը, որտեղ գործելու է ընդհանուր դպրոցը, իսկ եթե հնավորություն ունենան՝ միանգամից կտեղափոխվեն մոտակա քաղաք, Երեւան, կամ՝ արտասահման:

Ըստ Վիլեն Խաչատրյանի, օպտիմալացումը կհարվածի հատկապես սահմանամերձ համայնքներին, որտեղ դպրոցները միավորող գործառույթ են իրականացնում: «Կրթօջախի հետ կապված մի ամբողջ ավանդույթների շարք է այդպես վերանալու»,-նկատեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031