Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Խայտառակություն է, որ տարեկան 48 գիրք է վաճառվում» (Տեսանյութ)

Մայիս 29,2017 13:52

Մայիսի 29-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նա խոսեց հայոց լեզվի պահպանման խնդրից` Հայաստանում և Թուրքիայում:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ 60 լեզվից թարգմանիչներ չունենք, իսկ «Անտարեսը» 18 լեզվից է թարգմանություններ անում: Առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում հայ ընթերցողին բնագրից թարգմանաբար հասու կլինի նաեւ ճապոնական գրականությունը:

Նա ցավով փաստեց, որ Հայաստանում տարեկան միջինը 48 գեղարվեստական գիրք է վաճառվում, ինչը խայտառակություն որակեց: Ինչ վերաբերում է գիտական գրականությանը, ընդամենը 1-2 գիրք է վաճառվում:

«Ճահճացած Սովետական Միությունում մարդիկ կարդում էին, Հայաստանում չեն կարդում…Փոքր ժողովուրդ ունեցող երկրներում` Էստոնիայում, Սլովենիայում, անգամ չճանաչված Աբխազիայում եւ մեր հարեւան Վրաստանում հրատարակիչները հնարավորություն ունեն ուղիղ գրախանութների հետ շատ աշխատել, մեզ մոտ նման բան չկա: Հայաստանի 700-800 համայնքային գրադարանները տասնյակ տարիներով գրքեր չեն ստանում»,-փաստեց «Անտարեսի» տնօրենը:

Նրա հավաստմամբ, տարին 2000 անուն գիրք է հրատարակվում, որից մի 10 գիրք է որոշ գրադարաններ գնում, իսկ 1400 դպրոցական գրադարանները միայն դասագրքեր են ստանում:

Մանրամասները` տեսանյութում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031