Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է արել

Մայիս 30,2017 15:47

Այսօր վարչապետի որոշմամբ Սիմոն Պապյանն ազատվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Էրիկ Գրիգորյանը: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն էր:

Այսօր վարչապետը նաեւ նոր փոխնախարար է նշանակել կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում: Այս ոլորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից այսօր վարչապետի որոշմամբ ազատվեց Արթուր Առաքելյանը, որը փոխնախարար էր դարձել նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք:

Թե ով կփոխարինի Արթուր Առաքելյանին կապի, տրանսպորտի ե տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, առայժմ նշանակման մասին հրամանը կառավարության կայքէջում չկա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031