Լրահոս
Օրվա լրահոսը

8000 աշակերտ անվճար այցելել է թատրոններ և թանգարան

Հունիս 02,2017 18:30

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացված «Մշակութային ծրագիր՝ դպրոցականների համար» նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 8000 աշակերտներ հնարավորություն են ունեցել անվճար այցելելու Երևանի պատմության թանգարան, ինչպես նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններ:

Ծրագրում ընդգրկվել էին բարձր առաջադիմություն ունեցող և տարբեր մրցույթներում ու փառատոներում հաղթած աշակերտներ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ծրագրի նպատակը դպրոցականներին մայրաքաղաքի մշակութային արժեքներին ծանոթացնելն ու նրանց գեղագիտական դաստիարակությանը նպաստելն էր:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930