Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առևտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն». Տարոն Մարգարյան

Հունիս 05,2017 16:23

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործունությանը:

Հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

«Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական աշխատանքները, և պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առևտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն: Այս հարցում եղեք խիստ հետևողական, քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ տվյալ առևտրականներին հանում ենք այդ տարածքներից՝ փոխարենը չառաջարկելով գործունեությունը շարունակելու պայմաններ: Բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություն ձեռք բերեք, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առևտրականներից գումար չգանձեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել մեկշաբաթյա ժամկետում հարցն ամբողջությամբ կարգավորել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարում՝ Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ 2015 թ. դեկտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930