Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազիայով ճանապարհը Վերին Լարսին այլընտրանք է, բայց բանակցությունները դեռ անարդյունք են (Տեսանյութ)

Հունիս 06,2017 15:35

Ի՞նչ նորություն կա Վերին Լարսին այլընտրանք` Աբխազիայով անցնող ճանապարհից՝ Aravot.am-ի հարցին, այսօր Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը պատասխանեց, որ բանակցություններն ընթացքի մեջ են, բայց թե ինչ նորություն կա, պարոն Աղաջանյանը չցանկացավ բարձրաձայնել` ասելով, որ այդ հարցը թողնում է առանց մեկնաբանության:

Գագիկ Աղաջանյանն ասաց, որ այն ճանապարհ է լինելու ոչ թե Աբխազիայի տարածքով, այլ` միջանցք, պարզապես տարանցիկ ճանապարհ, որը քաղաքականության հետ պետք է չկապել:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Աղաջանյանի խոսքով, ԵԱՏՄ-ում գտնվելը ակտիվացրել է Լարսին այլընտրանք ճանապարհի շուրջ բանակցությունները եւ Հայաստանի անելիքն այս պարագայում Ռուսաստանի հետ է` նրան այդ ուղղությամբ աշխատելու հնարավորություն տալով. «Որպեսզի Ռուսաստանը կարողանա վրացիների հետ ընդհանուր եզրակացության գա եւ այդ տրանսպորտային միջանցքն իրականություն դարձնեն»:

Ավիացիոն ճանապարհով բեռնափոխադրումները Գագիկ Աղաջանյանը համարում է ճարահատյալ ելք, երբ որեւէ այլընտրանքային ճանապարհ չկա, բացի այդ` «Բեռնափոխադրում ավիացիայով անում են այն դեպքում, երբ ոչ մի այլընտրանք չկա եւ այդ փոխադրումը պարտադրված է: Մենք այդպիսի փոխադրումներ ունենք եզակի` ռազմական փոխադրումներ, որովհետեւ ցամաքային այլընտրանք չկա եւ ունենք բացառիկ փոխադրումներ, որովհետեւ ոչ մի այլ հնարավորություն չկա»: Նա ասաց, որ լաստանավերով փոխադրումները միշտ էլ իրականացվել են եւ այլընտրանքը կլիներ երկաթուղին, որն այսօր չի գործում:

Մեր այն հարցին, թե Վերին Լարսի փակման հետեւանքով ինչպիսի ֆինանսական վնասներ են կրում գործարարները, պարոն Աղաջանյանն ասաց, որ բեռնատարներից յուրաքանչյուրն արժե միջինը 100 հազար դոլար. «Երբ այդ տրանսպորտային միջոցները ձեռք են բերվում վարկային, լիզինգային միջոցներով, սակայն տեւական ժամանակ կանգնած են մնում ճանապարհներին, պատկերացրեք, թե ինչ ծավալի վնասների մասին է խոսքը»:

Իսկ թե ի՞նչ կտա Լարսին այլընտրանքային ճանապարհը՝ պարոն Աղաջանյանն ասաց, որ բեռնափոխադրումների գները կնվազեն, բեռնափոխադրումների ժամկետները կկրճատվեն, բեռը փոխադրելու սեզոնայնությունը կվերանա, ինչպես որ Լարսի պարագայում է:
Գագիկ Աղաջանյանն ասաց, որ Աբխազիայով բեռնափոխադրման դեպքում արտահանման եւ ներկրման ծավալներն էլ էական կավելանան:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930