Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Երուսաղեմի հայոց պատրիարքը չի ժամանել Մայր Աթոռ

Հունիս 06,2017 16:11

«Եկեղեցական կյանքում էլ են տարաձայնություններ լինում, բայց դրանք չպետք է վերածվեն անջրպետի եւ սպառնան եկեղեցու անվտանգությանը: Նման խնդիր մենք չունենք»,-Մայր Աթոռում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե «ինչո՞ւ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա չէր եկեղեցական-ներկայացուցչական հերթական ժողովին, Մայր աթոռի միջեւ տարաձայնություննե՞ր կան», ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Նրա բացակայությունն առողջական խնդրի պատճառով է, դժվարանում է ճամփորդել, բայց հեռախոսազրույցով իր զորակցությունն է հայտնել մեզ»,-տեղեկացրեց Արշակ սրբազանը:

Տեսանյութը՝ քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930