Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ սրբազանը դժվար ընտրության եւ ծանր դրության առաջ է եղել». Մայր Աթոռի դիվանապետ (Տեսանյութ)

Հունիս 06,2017 15:10

«Նա հավաստել է իր պատրաստակամությունը, արդյունքը սպասեցնել չտվեց: Նա Թուրքիայի իշխանությունների առաջ աշխատանք ստանձնեց, որպեսզի տեղապահն ընդունելություն գտնի իշխանությունների կողմից»,- Մայր Աթոռում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականին, ասաց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Նա խոսեց Արամ սրբազանի՝ վերջերս Թուրքիայի իշխանություններին ուղղված նամակի մասին, ըստ որի՝ պատրիարքական ընտրությունների կազմակերպումն իրավական առումով հնարավոր չէ: «Թուրքիայի իշխանությունների կեցվածքը փոխվել է, նրանք ճանաչել են տեղապահ Գարեգին սրբազանին, որի լիազորությունների մեջ է ընտրությունների կազմակերպումը»,-նկատեց Արշակ սրբազանը:

Հարցին, թե Տ. Արամ արք. Աթեշյանն ի վերջո Մայր Աթոռին բացատրություն տվե՞ց իր հրաժարականի մասին, նա այսպես արձագանքեց. «Նա դժվար ընտրության առջեւ է կանգնած եղել եւ ծանր դրության մեջ է եղել: Փառք Աստծո, որ ամեն ինչ լավ անցավ»:

Հիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման ժամկետներն առաջիկայում կորոշվեն:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930