Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհային քարտեզ»` 2018-2020 թվականների համար ավիացիայի ոլորտում

Հունիս 06,2017 18:03

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և վարչության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լևոն Ջանիբեկյանը հունիսի 5-ին և 6-ին Սոչիում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և համաձայնության է արժանացել համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման «ճանապարհային քարտեզի» միջոցառումների պլանը:

«Ճանապարհային քարտեզը» նախատեսվում է 2018-2020 թվկանների համար և սահմանում է միջոցառումներ, որոնք ուղղված են լինելու ավիաընկերությունների համար հավասար պայմաններ սահմանելուն, անդամ պետությունների օրենսդրությունն ԻԿԱՕ ստանդարտներին համապատասխանեցնելուն և մի շարք այլ հարցերի՝ միտված ԵՏՄ պետություններում քաղաքացիական ավիացիայի ազատականացմանը։

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930