Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանի կանխատեսմամբ՝ այս տարի ևս սպասվում է գնաճ. «Ա1+»

Հունիս 07,2017 13:44

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումները 9 միլիարդ դրամով պակաս են եղել. Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։ «Մենք ունենք կապիտալի արտահոսք, և զարմանալին այն է, որ դա Ռուսաստանի Դաշնության հետ է կապված»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Ապրիլին ներդրումների ծավալը կազմել է 109 միլիարդ դրամ՝ 5 միլիարդով ավելի, քան մեկ տարի առաջ. «Այս աճը ընտրությունների հետ եմ կապում։ Մասնավոր տրանսֆերներ են եղել ընտրարշավ կազմակերպելու համար», – ասում է տնտեսագետը։

Տնտեսագետի պնդմամբ՝ այս տարի 6.5%-ով աճել է ՀՆԱ-ն։ Պաշտոնական մեկնաբանություններով՝ այս թիվն ապահովվել է նաև հարկահավաքության միջոցով։ Արդյո՞ք տնտեսությունում եղած ստվերն է կրճատվել։ Վահագն Խաչատրյանը մեկնաբանում է. «Ոչ թե ստվերն է կրճատվել, այլ հարկ վճարողներից գերավճարներ են կատարվել»։

Նրա գնահատմամբ՝ տնտեսական ծանր տարի է սպասվում, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնությունում առկա խնդիրների հետ. «Հիմա նրանք ուզում են խնդիրները լուծել և դա անելու են մեր հաշվին», -ասում է Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ այս տարի ևս սպասվում է գնաճ, չնայած նրան, որ ըստ կանխատեսումների, պետք է ապրանքների գները չբարձրանային։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930