Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Դավթյան. Միասնական արժույթի անցնելու աշխատանքներ չեն վարվում

Հունիս 07,2017 15:50

«Այդպիսի աշխատանքներ չեն վարվել, չեն վարվում և մոտակա ժամանակներում չեն պատրաստվում վարվել», հունիսի 7-ին «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի հաստատմանը, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նա բացատրեց. «Դա սուվերենության հարց է: Միասնական արժույթի գաղափարախոսությունը բերելու է երկրների միասնական դրամավարկային քաղաքականության, ինչպես այսօր Եվրամիությունում: Այսինքն՝ կա Եվրոբանկ, որը վարում է դրամավարկային քաղաքականություն, ունեն եվրո, մենք դրան այսօր պատրաստ չենք, երբ կլինենք պատրաստ, չեմ կարող ասել: Երբ որ խոսում ենք, խոսում ենք այն մասին, որ 2025 թվականին պետք է ունենանք միասնական ֆինանսական շուկաներ, այսինքն՝ հարմոնիզացված»:

Տիգրան Դավթյանի կարծիքով՝ դժվար թե 2025 թվականին միասնական արժույթի անցնելու խոսակցությունները շարունակվեն. «Ամեն երկիր դողում է իր սուվերենության վրա: Ուրիշ խնդիր է, որ մենք աշխատանքներ ենք տանում ստեղծելու հաշվարկային միավոր: Այսինքն՝ մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի հաշվարկները վարվեն կա՛մ ազգային արժույթներով, կա՛մ ստեղծվի որոշակի հաշվարկային միավոր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930