Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Սարգսյանի «Հայեցողը»

Հունիս 07,2017 17:27

Հունիսի 9-ին կբացվի Գոհար Սարգսյանի «Հայեցողը» խորագրով անհատական ցուցահանդեսը: «Գոհարն անիմատոր է և վիզուալ արտիստ։Վիզուալությունը արդիական աշխարհում դարձել է այնքան մոտ, որ համարյա դիպչում է մեր մարմնին։ Գոհարը տեսնում է վիզուալության այդ մտերմությունը իբրև դիզայներ, իր գործերում՝ շարֆերում, թիկնոցներում, ցույց տալով, թե որքան է պատկերը մոտեցել մեզ և թելադրում իր նշանակությունը։ Պատկերը գրաֆիկական է, նրա գծերը չեն թաքցնում այն, ինչն իրենց համար կտավ է՝ մեր մարմինը, մեր անհատականությունը։

Մարմինը կտավ է, որի վրա նախշերի գրառումներ են արվում: Այդ նախշերը պետք է լինեն նրբագույն, արտահայտեն անհատականության խորությունը, բարդությունը, կենսագրությունը: Գոհարը դիմում է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի պերսոնալիստական աշխարհայացքին։ Ֆելինին ստեղծել է իր Հռոմը, որից ներշնչվելով՝ Գոհարը կառուցել է իր երևակայական քաղաքը՝փառահեղության և տոնականության մեջ։ Գոհարի երևակայական Հռոմում մարդիկ համախմբվում են կյանքն ուժգնորեն ապրելու համար:

Տոնակատարության ոգին համախմբում է մարդկանց, դա հատկապես ակնհայտ է դառնում նրա բազմաֆիգուր խառը տեխնիկայով արված գրաֆիկական աշխատանքներում: Գոհարը ստեղծում է այդ տոնախմբության հոգևոր առաջնորդների կերպարները, գրաֆիկական և գունային միջոցներով փոխանցում նրանց բարեսրտությունը, էթիկական բարձր արժեքները, արտահայտում նրանց խորը անհատականությունը»,- նրա ստեղծագործությունները ներկայացնող կատալոգում գրել է մշակութաբան Վարդան Ջալոյանը:

Գոհար Սարգսյանը ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի դուստրն է, գեղանկարիչ Արշակ Սարգսյանի քույրը: Գեղեցկության ընկալումը նրանց գենետիկ կոդի մեջ է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930