Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյան. «Ես չեմ պատրաստվում գնել որեւէ մասնավորեցվող հիվանդանոց» (Տեսանյութ)

Հունիս 15,2017 18:32

Կառավարության ՝ պետական գույքի մասնավորեցման ցանկի առողջապահական հիմնարկներից «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը», եթե մասնավորեցվի, ապա այնտեղ չի դադարի պետպատվերի տեղադրումը, եւ չի էլ նվազի դրա ծավալը: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նա տեղեկացրեց, որ տարեկան 980 միլիոն դրամ է հատկացվում ուռուցքային հիվանդների պետպատվերով բուժման համար, եկող տարվանից  նախատեսվում է  70-80%-ով ավելացնել այս գումարի չափը՝ հաշվի առնելով, որ ուռուցքային հիվանդներն էլ են ավելացել:

Լրագրողների այն դիտարկմանը, որ ուռուցքաբանական կենտրոնում, թեեւ պետպատվերով է բուժումը, սակայն հիվանդներից հավելյալ գումարներ են պահանջում, նախարարն ասաց. «Ոչ մի բուժհաստատություն իրավունք չունի գումարներ գանձել այն ծառայությունների դիմաց, որոնք ներառված են պետպատվերի շրջանակներում: Եթե որեւէ հաստատություն դա անում է, անօրինական է: Չեմ կարծում, որ Ֆանարջյանի անվան կենտրոնը գնում է ինչ-որ անօրինականությունների»:

Նախարարը հորդորեց նման դեպքերի վերաբերյալ փաստեր եւ անուններ ներկայացնել նախարարություն, ինչի հիման վրա էլ կփորձեն խնդրով զբաղվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք կգտնվե՞ն գործարարներ, որոնք ձեռք կբերեն ուռուցքաբանական կենտրոնն ու նման խոշոր այլ բուժհիմնարկներ, որոնք  հանվել են վաճառքի, ինքը՝ նախարարը, որպես գործարար, ի՞նչ կարծիք ունի, ձեռնտո՞ւ են նման հիվանդանոցները գործարարության համար, Ալթունյանն այսպես պատասխանեց.«Ես չեմ պատրաստվում գնել որեւէ մասնավորեցվող հիվանդանոց: Բայց հարցը դրվում է այսպես՝ եթե որեւցե մի հիվանդանոց, որեւիցե մի օղակ կարող է աշխատել ոչ պետական սեփականություն լինելով, նա պետք է աշխատի այդպես, որովհետեւ մեծ անհամապատասխանություն է, երբ գնորդը եւ ծառայություն մատուցողը նույն անձն է: Ունենք մի իրավիճակ՝ եւ գնորդն է նույնը՝ պետպատվեր տրամադրողը, եւ ծառայություն մատուցողը, այսինքն՝ պետությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930