Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ եւ Վլադիմիր Հարությունյան եղբայրները 6-րդն են Եվրոպայի առաջնությունում

Հունիս 16,2017 00:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը Կիեւ՝ Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ ասել էր, որ եթե իր սաները առաջին վեցյակում տեղ զբաղեցնեն, ինքը բավարարված կլինի:

Այսօր տղամարդկանց 10 մետր սինքրոն աշտարակացատկում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյան եղբայրները  368 միավորով զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Եվ դա այն դեպքում, երբ Ազատ Հարությունյանը վնասվածքից դեռ չի ապաքինվել ։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը կմրցեն անհատական աշտարակացատկում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: