Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն արձագանքում է ԱՄՆ դեսպանի` 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի հայտարարությանը

Հունիս 16,2017 12:00

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց անցյալ ամիս ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպած վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ուշագրավ հայտարարությանը, թե` Հայաստանում էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար կա, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում:

«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը չափազանց լուրջ անձնավորություն է, որպեսզի իր հայտարարությունների տակ չլինեն որոշակի թղթեր, նախագծեր: Հուսամ, այդ նախագծերը հայտարարությունից հետո դառնում են, կամ արդեն դարձել են նաեւ մասնագիտական քննարկման առարկա կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ: Այս հարցադրումն, իհարկե, կարող է ունենալ նաեւ քաղաքական հետեւանքներ, ինչպես ցանկացած խոշոր ներդրում, հատկապես էներգետիկ բնագավառում, բայց, նախեւառաջ, պահանջում է մասնագիտական հիմնավորված քննարկումներ: Կարծում եմ, շտապեցնել մեր մասնագետներին, կառավարության համապատասխան օղակներին պետք չէ, բայց միաժամանակ, իհարկե, աչք պահել այս հարցի հետագա քննարկման վրա, այն ուշադրության կենտրոնում պահել, պետք է», պատասխանեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Պարզապես իշխանությունների կողմից թեկուզ առայժմ նախնական ուսումնասիրությունների արդյունքում հայտարարվեր, որ լսել են, քննարկել են` հակադարձեցինք, ինչի ի պատասխան Արմեն Աշոտյանը հավելեց. «Կարծում եմ, վստահաբար լսել են, հատկապես այն ոլորտային գերատեսչությունները, որոնք պատասխանատու են Հայաստանում էներգետիկ համակարգի զարգացման համար, մանավանդ, որ կառավարությունը հռչակել է նաեւ այլընտրանքային էներգետիկան` որպես գերակա ուղղություններից մեկը, մասնավորապես` արեւային էներգետիկան»:

Արմեն Աշոտյանի հետ այս եւ այլ թեմաների շուրջ հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք հունիսի 20-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930