Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պայմանավորվածություն` հայ-իրանական տնտեսական հարաբերություններում

Հունիս 16,2017 10:10

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ պարոն Քարբասիի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալի աճը, երկու երկրներում գործող գործարարների համար նպաստավոր պայմանների ստեղծումը և առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել փոխադարձ առևտրում առկա ոչ սակագնային կարգավորումների վերաբերյալ, ինչը կբարձրացնի երկու երկրների  գործարարների իրազեկվածությունը և կնպաստի արտահանման ծավալների աճին:

Էմիլ Տարասյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930