Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահների ձերբակալության օրդեր են տվել

Հունիս 16,2017 10:51

ԱՄՆ ոստիկանությունը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի թիկնապահների ձերբակալության օրդեր է տվել: Նրանք կասկածվում են Վաշինգտոնում մայիսին տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարներին ծեծի ենթարկելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:

Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուզեմը հայտարարել է, որ հետախուզման մեջ է գտնվում Էրդողանի 9 թիկնապահ, Թուրքիայի ոստիկանության 3 սպա և 2 կանադացի:
ԱՄՆ ոստիկանության այս որոշումը մեկնաբանել է Թուրքիայի նախագահը:

«Երբ ես ԱՄՆ-ում էի, PKK-ի և FETO-ի անդամները իմ գտնվելու վայրից 40-50 մետր հեռավորության վրա ակցիա էին կազմակերպել: Ամերիկյան ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկում: Եթե Թուրքիայում նման բան տեղի ունենար, ի՞նչ կլիներ: Երեկ ձերբակալել են մեր երկու քաղաքացիների, իմ 12 թիկնապահների ձերբակալության թույլտվություն են տվել: Դա ի՞նչ օրենք է: Եթե իմ թիկնապահներն ինձ չպաշտպանեն, ապա ինչու՞ եմ ես նրանց տանում Ամերիկա»,- ասել է Էրդողանը:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ:

Հիշեցնենք, մայիսի 16-ին Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առաջ բախումներ տեղի ունեցան Էրդողանի այցի դեմ բողոքող ակցիայի մասնակիցների և նրա թիկնապահների միջև: Կռվի հետևանքով վիրավորվել էր 9 մարդ, ընդ որում, նրանցից երկուսը՝ լուրջ վնասվածքներ էին ստացել:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930