Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի մաքսակետի պաշտոնյաներին դատում են

Հունիս 16,2017 11:58

 

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Վարդան Սիսակյանի եւ Սուրեն Արզումանյանի դատավարությունը: Վ. Սիսակյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա հանդիսանալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձ, զբաղեցնելով  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառվել պետութան օրինական շահերին: Վ. Սիսակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնական լիազորությունները չարաշահելը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սուրեն Արզումանյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար,որ 2014թ. օգոստոսի 6-ից  զբաղեցնելով Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի մաքսային ձեւակերպումների 2-րդ բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի պաշտոնը, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն եւ իշխանության ներկայացուցչի  գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ծառայության  նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները,որն անզգուշությամբ  էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Ս. Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնական անփութությունը»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական  համակարգի՝ Ս. Արզումանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930