Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման` ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնության հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել

Հունիս 16,2017 12:32

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Ս. Մ.-ի ներկայացրած հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով:

Մասնավորապես, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն իր որդու` բնակարանային կողոպուտի մեջ մեղադրվող Ա. Մ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում հայտնել է, որ 01.03.2016թ.-ին որդուն ձերբակալելիս ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները վերջինիս նկատմամբ բռնի գործողություններ են կատարել: Հատուկ քննչական ծառայությունում տված նույնաբովանդակ հաղորդմամբ Ս. Մ.-ն պնդել է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել որդուն, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:  Մայրը հայտնել է նաև, որ որդուն բուժօգնություն ցույց տալու համար ոստիկանության բաժին են գնացել Շտապօգնության ծառայության աշխատակիցները:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930