Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքի խոսք»-ի մամուլի խոսնակ. «Արդյո՞ք այս օրենքի նախագիծը չի հանգեցնի կրոնական հողի վրա խտրականության աճի» (Տեսանյութ)

Հունիս 16,2017 12:22

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկեցին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած՝ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կարծիքները հիմնականում առանձնանում էին նրանով, որ նախագիծն անհարկի սահմանափակում է ՀՀ-ում գործող կրոնական կառույցների գործունեությունը եւ չի տարածվում Հայ առաքելական եկեղեցու վրա:

«Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը նախ նկատեց՝ գործող օրենքը հնացած է եւ վերափոխումների կարիք ունի. «Հարցը հետեւյալն է, թե փոփոխությունների հիմքում ի՞նչ սկզբունքներ են դրվում: Դաշտը կարգավորող օրենսդրության հիմքում չի կարող դրված լինել արգելքի եւ վերահսկողության կոնցեպցիան, այն մեզ համար ընդունելի չէ: Սահմանափակումները պետք է լինեն ողջամիտ, իրավաչափ եւ ժողովրդավարական հասարակությանն անհրաժեշտ»:

Արմեն Լուսյանի բնորոշմամբ՝ նախագծից պարզ չէ՝ օրենքը տարածվելու է ո՞ղջ դաշտի, թե միայն կրոնական կազմակերպությունների վրա. «Ձեւակերպումից հասկանում ենք, որ նախագիծը վերաբերում է կրոնական կազմակերպություններին, իսկ Հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքով»:

Արմեն Լուսյանի խոսքով. «Կրոնական միավորումների հանդեպ տարբերակված մոտեցման ենք հանդիպում: Արդյո՞ք այս նախագիծն օրենքի ուժ ստանալու դեպքում չի հանգեցնի կրոնական հողի վրա խտրականության աճի: Ավետարանական ընտանիքի եկեղեցիները բազմիցս շեշտել են հարգալից վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, բայց հիմա գործ ունենք հետեւյալի հետ. եթե հայտարարում ենք, որ ժողովրդավարական պետություն ենք կառուցում, արդյո՞ք օրենսդրությունը չպետք է արտահայտի դա»:

Ապա Արմեն Լուսյանը օրենքի նախագծի շուրջ մեկ այլ հարց բարձրացրեց. ինչո՞ւ է Պետկամուտների կոմիտեն վերահսկելու կրոնական կառույցների եկամուտները, եւ ինչո՞ւ պետք է արգելք դրվի կրոնական կառույցների կողմից իրենց հոգեւոր կենտրոններից ֆինանսավորվելու վրա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930