Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին, հնարավոր է, սպանվել է. Ռուսաստանի ՊՆ

Հունիս 16,2017 13:02

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին, հնարավոր է, սպանվել է Սիրիայում՝ ռուսական օդուժի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ ալ-Բաղդադին, ամենայն հավանականությամբ, զոհվել է Ռաքքա քաղաքից ոչ հեռու՝ օդային հարվածի հետևանքով: Հարվածը հասցվել է այն շենքին, որտեղ ընթանում էր խմբավորման առաջնորդների հանդիպումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածը ԻՊ-ի հրամանատարական կետին հասցվել է մայիսի 28-ին՝ Սու-34 և Սու-35 օդանավերով:

Հարվածի հետևանքով «ոչնչացվել են ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարներ, որոնք գտնվում էին ԻՊ-ի այսպես կոչված ռազմական խորհրդի կազմում, ինչպես նաև միջին կարգի շուրջ 30 դաշտային հրամանատարներ և անձնական թիկնազորի մինչև 300 զինյալներ»:

«Տարբեր խողովակներով ճշտվող տեղեկատվության համաձայն՝ հավաքին ներկա է եղել նաև ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը հարվածի հետևանքով սպանվել է»,- ասվում է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը` «Ռոյթերզի»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930