Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդբոլիստները խոշոր հաշվով պարտություններ են կրել

Հունիս 16,2017 16:24

Հանդբոլի Հայաստանի մեծահասակների հավաքականն անփառունակ մասնակցեց Բուլղարիայի Գաբրովո քաղաքում ընթացող զարգացող երկրների «2nd Emerging Nations Championship» առաջնությանը, որին մասնակցում է 16 հավաքական:

Մեր թիմն ընդգրկված էր «D» խմբում՝ Չինաստանի, Մոլդովայի եւ Ֆարերյան կղզիների հետ, որոնց պարտվել է 31:133 ընդհանուր հաշվով: Պատճառը, թերեւս, այն չէ, որ Հայաստանում հանդբոլ  չեն սիրում, այլ, որ խաղային մարզաձեւերի նկատմամբ ուշադրությունն է քիչ:

Հանդբոլի պարագայում խնդիրը ոչ այնքան պետական աջակցության ցածր ֆինանսավորումն է, որքան Հայաստանում մարզաձեւի զարգացման համար պետական ծրագրերի բացակայությունը:

Մինչեւ մեր հավաքականի՝ Գաբրովո մեկնելը, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում անդրադարձել էր կատարված աշխատանքներին եւ մարզաձեւի առջեւ ծառացած խնդիրներին: Նրա հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի շաբաթ օրվա համարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sa-hb.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930