Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման` քննիչն անցել է պաշտոնեական լիազորությունները

Հունիս 16,2017 18:06

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա:

Այսպես, բնակարանային գողության և խարդախության համար ազատազրկման դատապարտված Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թվականին մոր մասնակցությամբ իր կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ է քննվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Սակայն հիշյալ գործով վարույթն իրականացնող քննիչը նախաքննությունն ավարտելուց հետո իրեն հորդորել է դատարանում ընդունել իր կողմից չկատարված խարդախությունների ևս 7 դրվագ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել մորը: Ա. Հ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել չկատարած հանցագործությունների մեջ, որի համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` պատժի կրման ընթացքում, նույն քննիչն իրեն մեղադրանք է առաջադրել իր կողմից չկատարած խարդախությունների ևս 7 դրվագով` խոստանալով հետագայում կարճել քրեական գործով վարույթը, սակայն խոստումը չի կատարել, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930