Լրահոս
Օրվա լրահոսը

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ զոհված ոստիկանների

Հունիս 16,2017 20:23

Հունիսի 12-ից 16-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ՝ գնդապետ Արթուր Վանոյանի,  ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին: Առաջնությանը մասնակցեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 21 հավաքական թիմ:

Եզրափակիչում հաղթողի կոչման համար պայքարեցին ոստիկանության զորքերի և Լոռու մարզային վարչության թիմերը: Դիմակայությունն ավարտվեց ոստիկանության զորքերի թիմի հաղթանակով՝ հաշիվը 5:1:

3-րդ տեղը գրավեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի թիմը: Հաղթող թիմին հանձնվեցին հուշամրցաշարի փոխանցիկ գավաթը, դիպլոմներ, մեդալներ, նաև դրամական պարգև:

2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերին էլ հանձնվեց դիպլոմներ ու մեդալներ: Պարգևատրվեցին նաև հուշամրցաշարի լավագույն խաղացողները: Մրցանակները հանձնեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, Գագիկ Համբարձումյանը, Վարդան Եղիազարյանը, նաև ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, Գառնիկ Հայրապետյանը: Պարգևներ հանձնվեցին նաև հուշամրցաշարի պատվավոր հանդիսատեսին՝ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքիների անդամներին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930