Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմուկ հանած թուրք ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանին» (Ֆոտոշարք)

Հունիս 18,2017 18:35

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 14-րդ կինոփառատոնի շրջանակում կկայանա նաեւ Բեռլինի եւ Կաննի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ եւ դերասան Ֆաթիհ Աքինի «Անէությունից» (In the Fade 2017) ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որն իր կյանքը կործանված է համարում պայթյունի հետևանքով ամուսնուն և որդուն կորցնելուց հետո: Այդ կինը` Կատյան, որոշում է վրեժ լուծել կատարվածի համար:

Հարցազրույցներից մեկում խոսելով «Անէությունից» ֆիլմի ու աշխարհում առկա քսենոֆոբիական դրսեւորումների մասին, ռեժիսորն ասել է, որ ինքը եւս սեւ մազեր ունի, Եվրոպայում ապրող ծագումով թուրք է, հետեւաբար թիրախ կարող է լինել այլատյացների համար: Նույն հարցազրույցում նա նաեւ տեղեկացրել է, որ տարիներ առաջ Nuremburg 2.0 նեոնացիստական շարժման կայքում զետեղված «սեւ ցուցակում» ի թիվս այլ քաղաքական եւ մշակութային գործիչների, նաեւ իր անունն է ներառված եղել որպես թիրախ:

Հիշեցնենք, որ Աքինը ծնվել է Համբուրգում, թուրք էմիգրանտների ընտանիքում: Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը «Sensin – You’re The One!»-ն է, որը Համբուրգի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում մրցանակի էր արժանացել, երբ ռեժիսորը դեռեւս ուսանող էր: Այնուհետեւ սկսվեց նրա հաղթարշավը կինոյում: Ռեժիսորին ճանաչում բերեց հատկապես նրա «Արագ եւ առանց ցավի» ֆիլմը, որն արժանացել է գերմանական «Pierrot»  եւ Լոկառնոյի կինոփառատոնի մրցանակներին, իսկ նրա Solino դրամատիկ կոմեդիան ցուցադրվել է Իտալիայի 60-ից ավելի քաղաքներում: Աքինի «Գլխով դեպի պատը» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» է շահել: Այն նվիրված է Գերմանիայում ապրող թուրք էմիգրանտներին:

Ինչ վերաբերում է, In the Fade-ին, այս ֆիլմն էլ է փայլել Կաննի կինոփառատոնում եւ քննարկվել մասնագիտական շրջանակներում: Ի դեպ, 2017թ. Կաննի կինոփառատոն կարմիր գորգին Ֆայտի Աքինը հայտնվել է հենց ֆիլմի գլխավոր դերակատար Դիանե Կրյուգերին գրկած: Դերասանուհու բավականին բաց ու բարեմասնությունները ցուցադրող զգեստը զանազան ասեկոսեների ու տեսախցիկների առանցքում է եղել:

Հավելենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 14-րդ կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներառված ֆիլմերի ցանկը կազմվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930