Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Արցախի ճանաչումն այն հարցը չէ, որ հայ-թուրքական արձանագրությունների պես՝ պարզապես մնա օրակարգում»

Հունիս 19,2017 09:00

«Ձեր առջեւ պետք է խնդիրներ դնենք, թե ինչ պետք է անեք Երեւանում»,- Ստեփանակերտում հունիսի 16-18-ն ընթացած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի ընթացքում հայտարարեց Արցախի խորհրդարանի նախկին նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը:

Նա հայտարարեց, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի քաղաքական ուժերը պետք է շրջանառության մեջ դնեն Արցախի անկախության ճանաչման հարցը: Եվ զուգահեռ տարավ հայ-թուրքական արձանագրությունների հետ, որոնք երկու տարի մնացին Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգում: Ըստ Արթուր Թովմասյանի՝ նույն կերպ կարելի է վարվել նաեւ Արցախի ճանաչման հարցում. «Քննարկեք՝ քվեարկությունը թողեք հետո»:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ մի՞թե Արցախի ճանաչումը յուրօրինակ սպառնալիք, «պատժամիջոց» է, որը քաղաքական առումով նպատակահարմար է կիրառել որպես արձագանք պատերազմին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորը խոսեց ոչ միայն այդ մասին, այլ նաեւ առաջնագծում իրականացվելիք ծրագրերի՝ մասնավորապես շուրջօրյա ջրամատակարարման մասին, որի կենսագործման համար նույնպես կարեւոր է հայ գործիչների մասնակցությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, որի ղեկավարած կառույցը պիտի եզրակացություն տա նման նախաձեռնությանը՝ մեր զրույցում այս քայլը յուրօրինակ «ատոմային ռումբ» համարեց. «Մտցնել հարցն օրակարգ, պարզապես քննարկել ու թողնել օրակարգում՝ կարծում ենք, ճիշտ չէ, քանի որ սա այն հարցը չէ, որ հայ-թուրքական արձանագրությունների պես պետք է պարզապես մնա օրակարգում, որպես քաղաքական երեւույթ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930