Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է «Միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» օրակարգային հարցը

Հունիս 19,2017 19:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստում քննարկվել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նախագծով սահմանվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների իրականացման օրը, ժամը, օրակարգը եւ մասնակիցների ցանկը:

Քննարկումների արդյունքում որոշման նախագիծն արժանացել է ԱԺ խորհրդի անդամների հավանությանը:

Քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» օրակարգային հարցը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: