Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետ ընտրվեցին նրանք, որոնց անուն ազգանուններում կան տառասխալներ

Հունիս 19,2017 19:21

Ինչպես հայտնի է՝ երեկ Շիրակի մարզի երեք գյուղերում՝ Կարմրաքարում, Հովիտում ու Բայանդուրում գյուղապետի ընտրություններ էին։ Կարմրաքարն ու Հովիտը Շիրակի մարզի ամենափոքր գյուղերից են․Կարմրաքարն ունի ընդամենը 42 ընտրող, Հովիտը՝ 399-ը։ Հետաքրքիրն այն է, որ Կարմրաքարում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Մաթևոսյանը վերընտրվել է ընդամենը 14 ձայնով, մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր։

Վերջինս մրցակից չի ունեցել, Բայանդուրում ևս մեկ թեկնածուով ընտրություններ են եղել։ Այս գյուղում ևս վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Դավիդ Դավդյանը։ Ամենաթեժ պայքարը եղել է Հովիտում, գյուղապետի աթոռի համար պայքարել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանն ու անկուսակցական Արարատ Սահակյանը։ Ընդ որում` Արարատ Սահակյանը շատ քիչ ձայներով է զիջել Հանրապետական գյուղապետին։ 399 ընտրող ունեցող այս գյուղում մասնակցել են 265-ը, գործող գյուղապետը հավաքել է 151 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ 114։

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը Aravot.am-ին այս տվյալները փոխանցելիս, խնդրեց սխալ չգրել Հովիտի ու Բայանդուրի գյուղապետերի անուն ազգանունները, որոնք, ի դեպ, արդեն իսկ անձնագրում գրված են տառասխալներով․ Հովիտի գյուղապետի ազգանունը գրված է Սերոպյան, իսկ Բայանդուրի գյուղապետի անձնագրում տառասխալներով են գրված թե՛ անունը, թե՛ ազգանունը՝ Դավդյան Դավիդ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930