Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գրոսմայստերների բանակը համալրվում է

Հունիս 19,2017 20:03

Մինսկում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի չորս շախմատիստներ միջազգային գրոսմեյստերի նորմ են լրացրել: Այս մասին այսօր հայտարարեց ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

Նրա խոսքերով, հայկական շախմատի պատմության մեջ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեջ Հայկ Մարտիրոսյանը ցույց տվեց լավագույն, իսկ Արամ Հակոբյանը՝ երկրորդ արդյունքը: 17-ամյա Մարտիրոսյանի համար սա արդեն գրոսմեյստերի չորրորդ նորմն է: Հայկը նաեւ զգալիորեն բարելավել է անհատական վարկանիշը, եւ ՖԻԴԵ-ն հոկտեմբերին կայանալիք ՖԻԴԵ-ի առաջիկա համաժողովում պատվավոր տիտղոսը պաշտոնապես կհաստատի:

Երրորդ անգամ գրոսմայստերի նորմ լրացրեց նաեւ 20-ամյա Արման Միքայելյանը: Սակայն այդ կոչումը կրելու համար նա անհատական վարկանիշը 20 կետով` հասցնելով այն 2500-ի:

Եվ վերջապես, 15-ամյա Արթուր Դավթյանը կարողացավ առաջին անգամ լրացնել գրոսմեյստերի նորմը լրացնել: Մինսկում մեր պատանին ունենալով 2216 ընդամենը վարկանիշ` սենսացիոն հաղթանակ էր տարել իսրայելցի հայտնի գրոսմայստեր Իյլա Սմիրինի (2676) նկատմամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930