Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ինչի՞ չեք պաշտպանում ՌԴ-ում մեր քաղաքացիներին, պարո՛ն վարչապետ». Էդմոն Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին (Տեսանյութ)

Հունիս 21,2017 17:23

«Ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ: Լիքը մարդ կա, որ պատրաստ է»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց Կարեն Կարապետյանին ուղղված խաչաձեւ հարցերից հետո նրա պատասխանին, թե պատրաստ եմ 2018-ից հետո լինել վարչապետ:

Նա վստահեցրեց, որ Կարեն Կարապետյանը, երբ նոր դարձավ վարչապետ, ուրիշ էր, հիմա փոխվել է: Թե ինչ է  եղել՝ ՀՀԿ-ականները կիմանան:

Իր վարչապետության 10 ամիսների ընթացքում Կարեն Կարապետյանը, պարզվում է, հիմնականում գործուղումներ է ունեցել ԵՏՄ անդամ երկրներում: Էդմոն Մարուքյանը կառավարության կայքից հանել է վարչապետի այցերի ցանկը. «2016-ի հոկտեմբերին այցելել եք Մինսկ եւ ԵԱՏՄ խորհրդի նիստին եք մասնակցել, ՌԴ վարչապետին եք հանդիպել, 2017-ի հունվարին Մոսկվա եք այցելել, որտեղ էլի ՌԴ վարչապետին եք հանդիպել, 2017-ի փետրվարին Թբիլիսի եք այցելել, մարտի 7-ին Ղրղըզստան եք այցելել: Գուրբենգուլի Բերդիմուհամեդովի հետ եք հանդիպել եւ քննարկել հայ-թուրքմենական հարաբերությունները: Էլի մի քանի հայ-ռուսական հանդիպումների մասին կար: Բայց եթե դուք խոսում եք բարձր տեխնոլոգիաների, ինվեստիցիաների մասին, խոսում եք տեխնոլոգիաները զարգացնելու մասին, գիտությունը, առաջադեմ մոտեցումները եւ ընդհանրապես փողը որտե՞ղ է՝ Արեւմուտքում է, մի հատ այց այդ ուղղությամբ չի կազմակերպվել, պարոն վարչապետ»:

Թե ինչու է Կարեն Կարապետյանը բավարարվել միայն Ղրղըզըստան եւ այդ տիպի երկրներ այցելելով՝ հարց է առաջանում՝ ո՞վ է ներդրումները բերելու, դեսպաննե՞րը. «Մի բան շատ հետաքրքիր է, ձեր բոլոր այցերը ԵԱՏՄ-ական էին, բայց ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ քաղաքացու շահերը ոտնահարվում են: Այսօր ՌԴ-ում օրենք է գործում, որն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից, հայկական վարորդական իրավունքով հնարավոր չէ այնտեղ աշխատել: Բա ԵԱՏՄ-ն ինչի՞ մասին է՝ ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժի: Բա ինչի՞ չեք պաշտպանում մեր քաղաքացիներին, պարոն վարչապետ: ԵՏՄ անդամ երկրներում ՀՀ քաղաքացիներին դեպորտ են անում՝ կարմիր լույսի տակով անցնելու համար, ընդ որում, այն դեպքում, երբ մարդը վճարել է իր վարչական տուգանքը»:

Նա դիմեց Կարեն Կարապետյանին՝ բա Գերմանիա չեք գնում, ԵԱՏՄ եք գնում, գոնե այնտեղ ասեք, որ մեր վարորդները այդտեղ տաքսի ծառայությունում կարողանան աշխատել, որովհետեւ ԵՏՄ համաձայնագրի հետ հակասություն կա: Օրենքը 3 անգամ հետաձգվել է, ի՞նչ է արել կառավարությունը՝ ոչ մի բան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930