Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր աղոթելու, հայհոյող ընդդիմադիրների եւ «քաղաքական դիակ» դառնալու մասին

Հունիս 25,2017 13:59

Թեեւ ընտանիքս քսանյոթ տարի առաջ հաստատվեց ՀՀ-ում, հիմա ընտանիքիս որոշ անդամներ ԱՄՆ-ում են, պարբերաբար այցելում եմ նրանց: Բայց որոշներին պետք է հուսախաբ անեմ՝ մենք ՀՀ-ից գնացողը չենք»,-«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց 2013թ. նախագահական ընտրությունները, որոնցում հաղթեց Սերժ Սարգսյանը. «Նրան առաջարկեցի՝ հանուն մեր ապագայի գնանք ընտրությունների երկրորդ փուլի: Ինքը դա չուզեց: Այն ժամանակ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Եվրոպան եւ ԱՄՆ-ն վավերացրին կեղծված ընտրությունները…Մինչեւ հիմա ինձ քննադատում են աթողելու համար, բայց ես հավատամք ունեմ: Ի տարբերություն  մարտի մեկի, հայի արյուն չէր փաթվելու: Ոչ մի աթոռ չարժեք մի կաթիլ արյան»:

Ապա Հովհաննիսյանն անդրադարձավ նոր խորհրդարանում ձեւավորված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային. «Նրանք, ովքեր դեմ էին այդ կոալիցիայի ստեղծմանը, նրանց պետք է համարենք ընդդիմություն եւ գործակցենք այդ ընդդիմության հետ: Կշարունակենք գործակցել ընդդիմադիր բոլոր գործիչների հետ, բայց դա չի նշանակում, թե բոլոր կուսակցություններում կան նվիրյալ եւ նորմալ մարդիկ: Կան գռեհիկ հայհոյողներ, որոնք նաեւ ընդդիմադիր դաշտում են: Բոլորս էլ աստծո կամոք դիակ ենք դառնալու, բայց ամաչում եմ, որ նման որակումներ կան մեր դաշտում: Սա փոխել է պետք»:

«Ժառանգության» առաջնորդը խոսեց նաեւ Արցախյան հակամարտության մասին. «Արցախը կայացել է միջազգային օրենքի բոլոր կանոնների եւ սուրբ արյան ուժով: Այն արժանի է ճանաչման՝ իր տարածքային ամբողջականությամբ, դրանից հետո միայն որքան ուզում են՝ թող բանակցեն անվտանգության երաշխիքների եւ փախստականների հարցի մասին»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նախկին արտգործնախարարը նկատեց. «Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ ներկայացնել ՀՀ-ին, ՀՀ-ն էլ պետք է պահանջներ ներկայացնի»:

ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի մասին էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հարգում ենք նրան, բայց նա էլ պետք է հարգի մեզ եւ թշնամուն զենք չվաճառի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930