Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը՝ արիտունցիներին . «Ձեր տեղը Հայաստանն է, ուր ուշ թե շուտ վերադառնալու եք»

Հունիս 26,2017 12:35

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Արիտունցիներին և հյուրերին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել տուն, ձեր տուն, ձեր հայրենիք, ձեր Հայաստան: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում, ու այն ամենը, ինչ լսել եք տանը Հայաստանի մասին, տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր հայրենիքը, որ պահել, պահպանել են մեր պապերը: Եվ մենք էլ պետք է հզորացնենք, զարգացնենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին: Ձեզնից յուրաքանչյուրը պիտի աշխատի դառնալ լավագույնը իր բնակության երկրում՝ լավ մարդ, լավ մասնագետ, լավ հայ: Դուք հայ եք, հայաստանցի եք, ուղղակի ծնվել եք այլ երկրում: Ձեր տեղը Հայաստանն է, ուր ուշ թե շուտ վերադառնալու եք: Բարով եք եկել»:

Արիտունցիները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար: Ելույթ ունեցան տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքեցին ու երգեցին, այնուհետև շուրջպար բռնեցին:

Ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից 22, Ուկրաինայից 1, Բելառուսից 2, Ուզբեկստանից 2, Վրաստանից 59, ԱՄՆ-ից 3, Ֆրանսիայից 1 և Հունգարիայից 7 մասնակից:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930