Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության աթլետիկայի հավաքականի հաջող մրցելույթները՝ Եվրոպայի թիմային առաջնությունում

Հունիս 26,2017 14:39

Հունիսի 24-25-ը Մալթայում ընթացող աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ:

Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):

Մրցանակակիրներ են դարձել Երվանդ Մկրտչյանը (վազք 1500 մ, 2-րդ տեղ և վազք 300 մ, 3-րդ տեղ), Էլլադա Ալավերդյանը (3000 մ խոչնդոտավազք, 2-րդ տեղ և 400 մ արգելավազք, 3-րդ տեղ), Գայանե Չիլոյանը (վազք 200 մ, 3-րդ տեղ), Լիլիթ Հարությունյանը (վազք 800 մ, 3-րդ տեղ և 1500 մ, 3-րդ տեղ), Յանա Աբրահամյանը (եռացատկ, 3-րդ տեղ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում, 3-րդ տեղ), Տիգրան Մկրտչյանը (վազք 400 մ, 3-րդ տեղ և 800 մ, 3-րդ տեղ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում, 3-րդ տեղ), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում, 3-րդ տեղ):

Առաջնությանը մասնակցել են Հայաստանի աթլետիկայի հավաքականի 16 անդամներ։ Մեր հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավել է 6-րդ տեղը: Նշենք, որ առաջնությանը մասնակցել են 12 երկրների ավելի քան 400 մարզիկներ:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930