Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն 56 մլն դրամի նոր մեքենա է գնել ու վերանորոգում արել, 45 մլն դրամի ներկայացուցչական ծախս արել

Հունիս 26,2017 15:05

«Տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս՝ տարվա համար կանխատեսված 2.2 տոկոս ցուցանիշի դիմաց եւ նախորդ տարվա 3 տոկոսի դիմաց»,- այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսպես ներկայացրեց 2016-ին ԿԲ-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նա նշեց, որ մասնավոր ներդրումների միջավայրը շարունակել է մնալ թույլ, տնտեսական աճին նպաստել է զուտ արտահանումը:

Ջավադյանը ներկայացրեց նաեւ 2016-ին ԿԲ-ի վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումները. «ԿԲ-վարչական ծախսերը պլանավորված 7.6 մլրդ դրամի նկատմամբ կատարվել է 97 տոկոսով՝ կազմելով 6.8 մլրդ դրամ: Վարչական հիմնական ծախսերը ներառում են ապարատի պահպանման ծախսերը, որոնց մեջ ներառված է աշխատակիցների աշխատավարձը, սոցապահովության, ներկայացուցչական, գործուղումների ծախսերը, ինչպես նաեւ՝ ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը»:

Ջավադյանը նշեց, որ գործուղումների վրա տնտեսումներ են արել, աշխատակիցների գործուղումները կատարվել են 81 տոկոսով, 19 տոկոսը տնտեսել են. «Ներկայացուցչական ծախսերը կատարվել են 84 տոկոսով՝ կազմելով 45 մլն դրամ, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ու սպասարկման ծախսերը կատարվել են պլանավորվածի 79 տոկոսով»:

Նախատեսվել էր իրականացնել 32 մլրդ դրամի կապիտալ ներդրում, այն իրականացվել է 98 տոկոսով: 2016-ի ընթացքում ԿԲ-ի կողմից նախատեսված են եղել եւ կատարվել են հետեւյալ ներդրումները՝ «Բնակարան երիտասարդներին վարկային կազմակերպությանը» 22. 9 մլրդ դրամի ներդրում են արել, ներդրումները կատարվել են երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան, մատչելի բնակարան պետական ծառայողներին, մատչելի սպառողական վարկեր զինծառայողներին, մատչելի վարկեր ուսանողներին եւ այլ հիփոթեքային ծրագրերի իրականացման նպատակով: 6 մլրդ դրամ ազգային հիփոթեքային ընկերությանն է հատկացվել:

56 մլն դրամ էլ ԿԲ-ն ուղղել է ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման եւ կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930