Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ստեղծվելու են արտահանման ապահովագրական գործակալություն եւ ապրանքի որակի գնահատման կառույց (Տեսանյութ)

Հունիս 26,2017 15:25

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած նոր՝ հնգամյա ծրագիրը միտված է խթանելու փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, նպաստելու աշխատատեղերի ստեղծմանը, ձեւավորելու մրցունակ տնտեսություն: «Սա նշանակում է՝ ձեւավորել այնպիսի հագեցած արտադրական հզորություններ, որոնք արտաքին շուկաներ դուրս կբերեն մրցունակ արտադրանք: Սա կառավարության գլխավոր նպատակն է»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր հայտարարեց նա:

Հարությունյանի խոսքով՝ կառավարության ծրագիրը, ի տարբերություն նախորդների, աշխատելու է կազդուրել ՀՀ տնտեսական օրգանիզմը. «Ունենք օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խնդիր: Եվրոպայում արտադրող ներդրողը պետք է համոզվի, որ ՀՀ-ում նույնը կարող է արտադրել էժան եւ որակյալ: Այդ նպատակով Կառավարությունը մտադիր է առաջիկայում ձեւավորել ՀՀ որակի հավաստագրման ինստիտուտ. այսինքն, ապրանքը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին: Ամեն անգամ հնարավոր չէ ապրանքը տանել Եվրոպա՝ ստանդարտիզացիայի»:

Մյուս խնդիրը, որն աշխատելու է կարգավորել կառավարությունը, արտահանումն է: Խոսրով Հարությունյանը նշեց, որ հաճախ հայ արտահանողների գործընկերները տեւական ժամանակ չեն վճարում վերջիններիս, եւ արտահանողի միջոցներն են փոշիացվում:  «Կառավարությունը ստեղծելու է արտահանման ապահովագրական գործակալություն: Այսինքն, գործակալությունն ուսումնասիրելու է արտահանողի գործընկերոջ կարողությունները եւ խորհուրդ տալու՝ արժի՞ նրա հետ աշխատել, թե ոչ: Բացի այդ, գործակալությունը ստանձնում է ռիսկերը՝ վճարում, եթե գործընկերը չի վճարել: Արտադրողն էլ սկսում է աշխատել գործընկերոջ հետ եւ ստանալ կորուստները»,-նշեց Խոսրով Հարությունյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ կառավարության ծրագրով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ամեն տարում հինգ տոկոսի չափով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930