Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ընդհանրապես չեք տեսնի այս նստաշրջանի ընթացքում». Պեդրո Ագրամունտը` Բյուրոյի նիստին

Հունիս 26,2017 17:02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը նիստը չէր վարում:

Սակայն Aravot.am-ի տեղեկություններով` նա այսօր առավոտյան մասնակցել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստին:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ Ագրամունտն այդ նիստի ընթացքում հայտարարել է, թե իրեն ընդհանրապես չեն տեսնի այս նստաշրջանի ընթացքում:

Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ Բյուրոն ապրիլին որոշում է ընդունել` համապատասխան որի`Պեդրո Ագրամունտն իրավունք չունի ԵԽԽՎ բյուջեից որևէ գումար ծախսել, ԵԽԽՎ անունից որևէ երկիր գնալ, այցեր կազմակերպել, վարել ԵԽԽՎ նիստերը:

Այսօր լիագումար նիստի ընթացքում Պեդրո Ագրամունտի հրաժարականի պահանջով մի շարք ելույթներ հնչեցին:

ԵԽԽՎ պատվիրակներից շատերը համոզմունք հայտնեցին, որ Պեդրո Ագրամունտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հեռացնելը պետք է լինի կոնկրետ քաղաքական խմբի քաղաքական որոշում:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս իր ելույթում անդրադարձավ Պեդրո Ագրամունտին ու կարևորեց այն, որ անկախ մարմինը քննության առարկա կդարձնի նաեւ Միլիսա Մարկովիչի եւ Բոբ Վոլթերի հեղինակած զեկույցների մութ պատմությունները։

Այս բառերը լսելով` ԵԽԽՎ փոխնախագահ Ռիա Օմենռույտենը անջատեց տիկին Զոհրաբյանի բարձրախոսը` հայտարարելով, որ Նաիրա Զոհրաբյանին ձայնի իրավունք տալ չի կարող: Տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` սա խոսքի ազատության ոտնահարում չէ՞, տիկին Զոհրաբյանը պատասխանեց` այո ու հավելեց, թե դեռ պետք է պարզել` ինչն էր վրդովեցրել ԵԽԽՎ փոխնախագահին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930