Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Հունաստանի միջև դարերի խորքից եկող եղբայրական հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամության վրա:

Հունիս 26,2017 19:30

Հունիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև դարերի խորքից եկող եղբայրական հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամության վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ուրախալի է իր հույն գործընկեր Նիկոս Կոձիասի՝ Երևան կատարած այցից կարճ ժամանակ անց, ըստ ձեռք բերված համաձայնության, ընդունել Հունաստանի փոխարտգործնախարարին՝ արտերկրում հայկական և հունական համայնքների միջև համագործակցության հարցերը քննարկելու համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Փոխնախարար Քուիքը տեղեկացրեց, որ, ի կատարումն երկու երկրների արտգործնախարարների պայմանավորվածության, աշխատանքներ են ընթանում հայ-հունական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կիպրական հիմնխանդրի հանգուցալուծման գործընթացին, մերձավորարևելյան զարգացումներին և դրանց հետևանքով առաջացած միգրացիոն ճգնաժամին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930