Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը՝ ադրբեջանական կաթի փոշու, խնձորի, բանանի մասին. «Հասկացեք, բանանը էդքան կարեւոր չի իմ համար» (Տեսանյութ)

Հունիս 27,2017 12:23

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս են ձեր կարծիքով հարստացել ՀՀ պետական պաշտոնյաները՝ պատասխանեց. «Ես շա՞տ գիտեմ: Եթե դուք ըտենց ինֆորմացիա ունեք, ես ինֆորմացիայի չեմ տիրապետում, ուրիշի կարողությունն էլ չեմ հաշվում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ եք փաստել, որ այսօր այն արատավոր պրակտիկան դադարել է, երբ խոշոր տնտեսվարողները կարող էին սեւ խավիար ներկրել՝ զուգարանի թղթի անվան տակ: Վարդան Հարությունյանը վստահեցրեց՝ չկա նման բան:

Նա նաեւ վստահեցրեց, որ 100 տոկոսով ով ինչ ցանկանա ներկրել՝ որեւէ խոչընդոտ չի լինի. «Բերեք փաստ, որ մաքսային-հարկային մարմինները խոչընդոտում են, խնդրում եմ ձեզ, տվեք այդ ինֆորմացիան»:

Հարցին՝ այնքան բաց է, որ ադրբեջանական խնձո՞ր է գալիս Հայաստան՝ նա պատասխանեց. «Ադրբեջանական խնձորները հայտնվեցին՝ մարդ դատվեց: Մենք հայտնաբերեցինք, սիրելիս: Կաթի փոշին էլ: Դա որպես լավություն չենք ներկայացնում, մեր գործն է՝ արել ենք: Այն մարդիկ էլ, որոնք իրենց գործը չեն արել, այսօր համապատասխան…»:

Լրագրողները փոխանցեցին՝ Արկադի Համբարձումյանը հերքում է, որ կաթի փոշին ադրբեջանական է եղել, ՍԱՊԾ-ն էլ չհաստատեց՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Այդ հարցերն ուղղեք ՍԱՊԾ-ին, ոչ թե մեզ»:

Երբ հարցրեցին՝ օրինակ, քանի՞ բանան ներկրող ավելացավ՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Կան, շատ են, չեմ կարող հիմա ասել: Հասկացեք, բանանը էդքան կարեւոր չի իմ համար»: Նա վստահեցրեց, որ շաքարավազն էլ շատերն են ներկրում, դա կարծրատիպ է, որ բանանն ու շաքարավազը մի մարդ է ներմուծում: Այդ դեպքում ինչո՞ւ գնանկում չկա այդ շուկաներում՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Որովհետեւ հարկերն ավելացել են: Բնական է, եթե ստվերում են գործել եւ այսօր ստվերում չեն գործում որոշ ընկերություններ, բնական է, որ գնի վրա որոշակի ազդեցություն պետք է ունենա»:

Մեր հարցին՝ ասացիք բանանը կարեւոր չի ինձ համար, բա ի՞նչն է կարեւոր՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Իմ ընդհանուր գործունեությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930