Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանը դատապարտվեց երեք տարի վեց ամիս ազատազրկման

Հունիս 27,2017 15:39

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի դատավճիռը:

Ըստ դատավճռի՝ Արարատ Խանդոյանը մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքում եւ դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Արարատ Խանդոյանը վճռի հրապարակումից հետո ծափահարեց ու հեռացավ նիստերի դահլիճից, հեռացան նաեւ նրա հարազատները:

Խանդոյանի պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը նիստից հետո Aravot.am-ին ասաց. «Ապօրինի դատական ակտ է, իհարկե, սպասելի էր, որովհետեւ այս դատավորից արդարադատություն սպասելը աբսուրդ է: Մենք դիմելու ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ Խանդոյանի՝ կալանքի վերաբերյալ մեր արդեն ուղարկած բողոքներին կմիանա եւս մեկ բողոք: Շուտով եվրոպական դատարանը, համոզված եմ, որ օրինական որոշում կկայացնի«:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվեց մեղավոր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930