Լրահոս
Օրվա լրահոսը

Բազկաճավով աղցանը` սրտանոթային հիվանդությունների բուժման համար

Հուլիս 01,2017 12:30

Աղցանը բարերար ազդեցություն է թողնում նաեւ որովայնային ցավերի, երակային խցանումների դեպքում

Բազկաճավով աղցանը, որը ունի «Բուլանուխի» անվանումը, օգտագործել են սրտանոթային հիվանդությունների արդյունավետ բուժման համար: Բացի այդ, այս աղցանը բարերար ազդեցություն է թողնում որովայնային ցավերի, ինչպես նաեւ երակային խցանումների դեպքում: Բնական է, որ բացառվում է սխտորի օգտագործումը:

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են. բազկաճավ` 500 գրամ, գլուխ սոխ` 150 գրամ, գազար` 40 գրամ, նեխուրի ճավ` 100 գրամ, մաղադանոսի արմատ` 20 գրամ, հիլ` 5 գրամ, խաշած ոսպ` 70 գրամ, աղ, պղպեղ, ձեթ` 120 գրամ:

Պատրաստման եղանակը: Բազկաճավը, նեխուրն ու մաղադանոսի արմատը մաքրել, կտրատել 2 սանտիմետր երկարությամբ, խաշել փոքր քանակությամբ՝ 1,5 լիտր ջրի մեջ: Պատրաստել սոխառած՝ կտրատած գազարով, սոխով ու կարմիր պղպեղով, քերիչով անցկացրած գազարով, վրան լցնել խաշած բազկաճավը, նեխուրը եւ մաղադանոսի արմատները, տապակել 5 րոպե, ապա ավելացնել աղը, խաշած ոսպը, նռնահատիկները եւ լավ խառնել:

Մատուցելիս առանձին ամանով կարելի է ցանկացողներին տալ մածունի մեջ քերած սխտոր:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31