Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանը` արյունաստեղծ, հակաուռուցքային հատկությամբ

Հուլիս 01,2017 13:00

Ծիրանը ոչ միայն թավշյա, նուրբ համով հայկական միրգ է, այլեւ` առողջության եւ երկարակեցության խորհրդանիշը համարվող: Կյանքի տեւողության եւ որակի վրա դրական է ազդում, քանի որ պարունակում է բետտա կորոտին, շաքարներ, օրգանական թթուներ, կալիումի ու երկաթի աղեր, ֆոսֆոր, մագնեզիում: Պարունակում է վիտամին C, H, E, P, B խմբին պատկանող վիտամիններ, A նախավիտամին:

Ծիրանի հյութը միզամուղ է, հակաինֆեկցիոն, արյունաստեղծ, հակաուռուցքային, նուրբ լուծողական է, ջերմությունը իջեցնող: Կանխում է վահանաձեւ գեղձի հիվանդությունները, ինչպես նաեւ երիկամային, ուռուցքային հիվանդությունները:

Սրտի իշեմիկ հիվանդության, առիթմիայի, սիրտ-անոթային (որոնք ուղեկցվում են արյան ճնշման բարձրացմամբ, ուռածությամբ), երիկամային, մաշկային հիվանդությունների, փորկապության, թոքախտի, սակավարյունության, ճարպակալման ժամանակ օգտագործվում է օրական 1-2 թեյի բաժակ հյութ:

Դիետոլոգներն այդ պատճառով խորհուրդ են տալիս ամռան ընթացքում որքան հնարավոր է՝ շատ ուտել ծիրան, իսկ ձմռանը` ծիրանի չիր:

Խորհուրդ չի տրվում մսային ուտեստներից, դժվարամարս սննդից անմիջապես հետո ծիրան ուտել, քանի որ խանգարվում է մարսողությունը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31