Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Ռիչարդ Միլսը եկեղեցուց Եռագույն դրոշ վերցրեց

Հուլիս 01,2017 18:21

ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ` խոսելով Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ 25-ամյա  դիվանագիտական հարաբերություններից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հետաքրքիր  դրվագ հիշեց այն տարիներից, երբ ինքը պետքարտուղարության պաշտոնյա էր, ու ԱՄՆ-ը ընդունել էր Հայաստանի անկախությունը:

Դեսպանը պատմում է, որ միջոցառման ժամանակ թյուրիմացաբար իբրեւ Հայաստանի դրոշ ներկայացվել էր կարմիր, կապույտ, դեղին գույներով մի դրոշ, ինչի համար ինքը նկատողություն էր ստացել իր վերադասից:

Պարոն Միլսը հիշում է, որ Հայաստանի Եռագույն դրոշ գտնելու գործում իրեն աջակցել էր տեղի հայկական եկեղեցին: Հենց եկեղեցուց է կարողացել ձեռք բերել կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով ՀՀ դրոշը:

Լուսանկարը` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էլմա says:

    Հարգարժան դեսպանը իրավունք ունի սխալվելու, քանի որ եռագույն դրոշի պաշտոնապես ընդունված նարնջագույնը գրեթե համատարած կերպով աղավաղվել եւ վերածվել է ինչ որ դեղնագույնի, իսկ անվանումը՝ ծիրանագույնի: Գուցե դեսպանը հենց դրան էլ ակնարկում է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31