Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կարին Հովհաննիսյան. «Մեր առաքելությունը տաղանդավոր արվեստագետների բացահայտումն է լինելու»

Հուլիս 03,2017 17:39

Հուլիսի 3-ին տրվեց Creative Armenia կազմակերպության գործունեության մեկնարկը Երեւանում: Ավելի վաղ ԱՄՆ-ում էր կայացել պաշտոնական մեկնարկը, որն իրականացվել էր «Խոստում» ֆիլմի եւ UCLA համալսարանի` թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում:

«Creative Armenia-ի նպատակների իրականացման համար կազմակերպության ներկայությունը Հայաստանում կենսական նշանակություն ունի»,-ասաց կազմակերպության հիմնադիր Կարին Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ Լոս Անջելեսից մինչեւ Երեւան`իրենց աշխատանքը տաղանդավոր արվեստագետների բացահայտումն է լինելու թվային դարաշրջանում: Ներկայացնելով թիմին, Կարինը շեշտեց, որ իրենք չինովնիկներ չեն, այլ երիտասարդ արվեստագետներ, որոնք ստեղծարար են նայում հարցերին:

Միջոցառմանը մասնակցում էին ռեժիսորներ, գրողներ, դիվանագետներ:

Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է արվեստի, մարդու իրավունքների եւ ստեղծարար տեխնոլոգիաների հատման արդյունքում: Այն մեկնարկում է մշակութային մի շարք ծրագրերով` դրամաշնորհների տրամադրմամբ, թվային ամսագրի թողարկմամբ, ժամանակակից սեփական արտադրանքով;

Կարին Հովհաննիսյանը մի դրվագ հիշեց, երբ իր գրքի վրա էր աշխատում Ծաղկաձորի գրողների տանը: «Միջանցքներից լսվում էր Կոմիտասի երաժշտությունը, եւ դա Լեւոն Խեչոյանի սենյակից էր…Ես ու Լեւոնը հաճախ գնում էինք քայլելու, Լեւոնը ծաղիկներից հոտ էր վերցնում ու ասում էր` Կարին, արվեստագետը մեղու է, գնում է ծաղիկից ծաղիկ, մեկից իմաստություն է վերցնում, մեկից փիլիսոփայություն, մյուսից էլ ճշմարտություն»:Կարին Հովհաննիսյանը հավելեց. «Հիմա Creative Armenia –ն այդ մեղվի դերն է կատարելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31