Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին

Հուլիս 04,2017 10:39

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում  ընդունել է Լորդերի պալատի նորընտիր խոսնակ Լորդ Ֆովլերը։ Հանդիպման ընթացքում Լորդերի պալատի խոսնակը ներկայացրել է պալատի գործունեությունը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության բրիտանական պառլամենտարիզմի փորձը։ Լորդերի պալատի խոսնակը հետաքրքրվել է Լուսավոր Հայաստան կուսակցության, ԵԼՔ խմբակցության գործունեությամբ, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով։

Հանդիպման ընթացքում Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները, արտաքին մարտահրավերները, Արցախի հիմնախնդիրը և դրա կարգավորման վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում նաև կատարել է համագործակցության առաջարկ, որի արդյունքում կստեղծվեն խորհրդարանական վերահսկողության բրիտանական փորձի փոխանակման հնարավորություններ։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը ՄԵծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հրավերով գտնվում է Լոնդոնում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունենում  կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

 

ԼՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31